Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին մասնակցել է Արցախի Հանրապետության ոստիկանության 2018 թվականի օպերատիվ- ծառայողական գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին:
Նախագահը մասնակցել է ԱՀ ոստիկանության կոլեգիայի նիստին
Նախագահը հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության գործունեությունը, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար:
«Համակարգի առջեւ դրված են կարեւոր եւ պատասխանատու խնդիրներ: Անհրաժեշտ է շարունակել հետեւողական աշխատանքը՝ ուղղված բնակչության անվտանգության ապահովմանը, հասարակական կարգի պահպանմանը, մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանությանը, հանցավորության դեմ պայքարի կազմակերպմանը»,- ընդգծել է Նախագահ Սահակյանը:
Երկրի ղեկավարը նշել է, որ ոստիկանությունն ունի համապատասխան ներուժ այդ խնդիրները հաջողությամբ լուծելու համար՝ համոզմունք հայտնելով, որ գերատեսչության յուրաքանչյուր աշխատակից քաջ գիտակցում է իր ծառայության կարեւորությունը եւ պատասխանատվության բարձր աստիճանը: