Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է լրագրողի այն հարցին, թե արդյոք չի հոգնել իր աշխատանքից:
«Նա արտասովոր, բացառիկ նախագահ է». Պեսկովը մեկնաբանել է Պուտինի հետ աշխատանքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում է tert.am-ն, խոսնակը նշել է, որ եթե ձանձրացած լիներ, ապա կհեռանար:
«Հիմարություն կլիներ հեռանալը: Իմ դեպքում՝ դու Պուտինի կողքին ես: Նա արտասովոր, բացառիկ նախագահ է, որն արդեն հետք է թողել ոչ միայն Ռուսաստանի, այլև մարդկության պատմության մեջ»,-ընդգծել է Պեսկովը:
Հիսունմեկամյա Պեսկովը 2012թ. մայիսի 22-ից ստանձնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակի պաշտոնը: