Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 27-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի եւ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հուշարձաններին:
Բակո Սահակյանը Հայոց բանակի կազմավորման 27-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում այցելել է «Եռաբլուր»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: