Ստամբուլի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել է 3 մարդ:
Ստամբուլի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է NTV-ն:
Նշվում է, որ շենքում գործել է ալկոհոլի արտադրամաս, որտեղ էլ պայթյունն է որոտացել:
Լրատվամիջոցը հաղորդում է, որ տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր: