Artsakhpress

Հարցազրույց

Ադրբեջանական կողմը փախստականների հարցը դիտարկում է բացառապես քաղաքական դիվիդենդներ շահելու համատեքստում. Սարասար Սարյան

Վերջին շրջանում ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ եթե արցախյան կողմը վերադառնա բանակցային սեղանի շուրջ, ապա «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» ոչ կառավարական կազմակերպությունը նույնպես պետք է մասնակցի բանակցություններին։ Հայտարարության և Ադրբեջանի կողմից ակտիվորեն շահարկվող փախստականների ու տեղահանված անձանց թեմայի շուրջ «Արցախպրես» լրատվական գործակալությունը զրուցել է «ԼՂՀ փախստականների միություն» ՀԿ նախագահ Սարասար Սարյանի հետ:

Ադրբեջանական կողմը փախստականների հարցը դիտարկում է բացառապես քաղաքական դիվիդենդներ շահելու համատեքստում. Սարասար Սարյան

Ադրբեջանական կողմը փախստականների հարցը դիտարկում է բացառապես քաղաքական դիվիդենդներ շահելու համատեքստում. Սարասար Սարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
-Պարո՛ն Սարյան, տարիներ շարունակ ադրբեջանական կողմը ակտիվորեն շահարկել է փախստականների և տեղահանված անձանց թեման։ Ինչպիսի՞ն է Ձեր գլխավորած կազմակերպության դիրքորոշումն այդ հարցի շուրջ։
-Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում փախստականների խնդիրն ամենաբարդ հարցերից է, որում միահյուսված են քաղաքական և հումանիտար ասպեկտներ։ Ցավոք սրտի, ադրբեջանական կողմը փախստականների հարցը դիտարկում է բացառապես քաղաքական դիվիդենդներ շահելու համատեքստում, այդ թվում նաև՝ ի վնաս խաղաղ գործընթացին։
Դրանով հանդերձ ադրբեջանական կողմի մոտեցումը խախտում է հիմնարար սկզբունքներից մեկը՝ մարդկանց հավասարության սկզբունքը։ Մի կողմից ադրբեջանական իշխանությունները շարունակաբար անդրադառնում են փախստականների խնդրին, մյուս կողմից, խոչընդոտելով մասնագիտացված միջազգային կազմակերպություններին այցելել Արցախ, շարունակում են խախտել Արցախում ապրող հայ փախստականների իրավունքները՝ նրանց զրկելով միջազգային օգնությունից և պաշտպանությունից։
Հարկ է նաև նշել, որ ժամանակին Խորհրդային Հայաստանի կառավարությունը միակողմ կարգով 14,5 հազար ադրբեջանական ընտանիքների, որպես իրենց կորցրած ունեցվածքի փոխհատուցում, վճարել է, ընդհանուր առմամբ, 70 միլիոն ռուբլի /մոտ 110 միլիոն ԱՄՆ դոլար/։ Իսկ ադրբեջանական կառավարությունը հայ փախստականներին ոչ մի փոխհատուցում չի վճարել։
Ոչ միայն փախստականների հարցում, այլ նաև, ընդհանրապես` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում, Ադրբեջանի քաղաքականությունը լիովին կառուցվում է Արցախում ապրող բոլոր մարդկանց հիմնարար իրավունքների ժխտման վրա։ 
-Դուք արդյոք հանդիպու՞մ եք ադրբեջանական հասարակական, այդ թվում նաև՝ փախստականների հարցերով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
-Քաղաքացիական խաղաղարար նախաձեռնությունների շրջանակներում մենք բազմիցս հանդիպել ենք Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ այն կազմակերպության անդամների հետ, որը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի փախստականների անունից։
Քննարկումների հիմնական թեման հակամարտության երեք կողմերի հասարակությունների միջև վստահության կամուրջների կառուցման անհրաժեշտությունն էր։ Այդ հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ մենք բաց ենք նման երկխոսության համար, պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ վստահության մթնոլորտի ստեղծման գործում և կիսվել մեր փորձով, մասնավորապես, փախստականների՝ իրենց ներկայիս բնակության վայրում ինտեգրվելու հարցում։ Հայ փախստականների արագ և անցավ ինտեգրումն արցախյան հասարակության ձեռքբերումներից է։ Համոզված եմ, որ այդ փորձը կարող է օգտակար լինել նաև ադրբեջանական կողմի համար։
Իմ կարծիքով՝ փախստականների հարցի կարգավորման անկյունաքարերից մեկը փոխադարձության սկզբունքն է։ Մինչդեռ ակնհայտ է, որ հայ փախստականները չեն կարողանա վերադառնալ Ադրբեջան՝ մի երկիր, որտեղ հայերի նկատմամբ այլատյացությունը հասցվել է պետական քաղաքականության մակարդակի։ Ոչ մի միջազգային կառույց չի կարող երաշխավորել, որ գրեթե կես միլիոն հայկական փախստականների Ադրբեջան վերադառնալու պարագայում նրանք կրկին չեն ենթարկվի զանգվածային սպանությունների և արտաքսման։ Ելնելով նրանից, որ փախստականների վերադարձը չափազանց անիրական է՝ ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի փախստականների և տեղահանված անձանց ինտեգրումն իրենց ներկայիս բնակության վայրերում թվում է տվյալ խնդրի լուծման ամենաօպտիմալ տարբերակը։
 
-Վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ եթե արցախյան կողմը վերադառնա բանակցային սեղանի շուրջ, ապա «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» ոչ կառավարական կազմակերպությունը նույնպես պետք է մասնակցի բանակցություններին։ Ինչպե՞ս եք վերաբերվում նմանատիպ հայտարարություններին։
 
- Ադրբեջանի փորձերը՝ մեկ հարթության վրա դնել Արցախի Հանրապետության ընտրված իշխանություններին և Լեռնային Ղարաբաղից ադրբեջանցի փախստականների ոչ կառավարական կազմակերպությունը, Ադրբեջանի կողմից ձեռնածության և քաղաքական շահարկումների վառ օրինակ են։
1992-1995 թթ. ԵԱՀԽ/ԵԱՀԿ կողմից ընդունված փաստաթղթերում Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը ճանաչվում է որպես հակամարտության երրորդ լիիրավ կողմ։ Այդ փաստն ընդունվել է նաև Ադրբեջանի կողմից, որն այդ ժամանակահատվածում մի շարք երկկողմ և եռակողմ համաձայնագրեր է ստորագրել Արցախի հետ։
Որպես կանոն՝ հակամարտության կարգավորման գործընթացն իրականացվում է երկու հարթություններում՝ պաշտոնական բանակցություններ հակամարտության կողմերի ընտրված իշխանությունների միջև և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների երկխոսություն։ Միասնական գործընթացի այդ երկու բաղադրիչները պետք է ոչ թե փոխարինեն, այլ փոխլրացնեն միմյանց։ Ակնհայտ է, որ պաշտոնական մակարդակով ողջ ադրբեջանական հասարակության, այդ թվում նաև՝ վերոհիշյալ ադրբեջանական հասարակական կազմակերպության շահերը ներկայացնում են Ադրբեջանի իշխանությունները, որոնց ընտրություններում մասնակցում են նաև ադրբեջանցի փախստականները։ Պնդումը, որ ադրբեջանական հասարակության տարբեր հատվածներ պետք է որպես առանձին պատվիրակություն ներկայացված լինեն բանակցություններում, անհիմն է և հակասում է բանակցային գործընթացի տրամաբանությանը։
Միաժամանակ, հաշվի առնելով այն փաստը, որ Արցախի քաղաքացիները չեն մասնակցում Հայաստանի Հանրապետության ընտրություններին, այլ ժողովրդավարական ընտրությունների միջոցով ձևավորում են սեփական կառավարությունը՝ բանակցություններում նրանց  շահերը պետք է ներկայացնեն հենց Արցախի ընտրված իշխանությունները։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search